Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին ձորն ընկած և կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է
copy image url

Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին ձորն ընկած և կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է

Ներքին 1 տարի առաջ - 22:17 29-06-2023
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 29-ին, ժամը 12:43-ին ահազանգ է ստացել, որ Երանոս գյուղի խաչի մոտ ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը և կողաշրջվել. կա զոհ:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային:

Ամենից շատ դիտված