Ինձ վստահվել է ղեկավարել Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը։
Հարցին՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո նման գործառույթ իրականացնելը բավարա՞ր է, Փամբուխչյանը պատասխանեց, որ այն բարձր պատասխանատվության վստահություն է, որովհետև Երևանի ընտրություններն ունեն կարևորություն։
Հարցին՝ դժվար չի լինելու իր համար Տիգրան Ավինյանի համար քվե հավաքել, քանի որ սոցհարցումներով ՔՊ-ի վարկանիշն անկում է ապրել, նա արձագանքեց․
«Չգիտեմ՝ ինչ սոցհարցումների մասին է խոսքը։ Մեր ունեցած տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի բավականին մեծ ռեյտինգ ի դեմս մեր թեկնածու Տիգրան Ավինյանի»,- եզրափակեց Փամբուխչյանը։
Փամբուխչյանը նաև նշեց, որ դեռ չգիտի, թե ինչով է զբաղվելու Երևանի ավագանու ընտրություններց հետո, հետագայում որևէ պաշտոն զբաղեցնելու մասի առայժ քննարկում չկա, իսկ եթե նման քննարկում լինի, սիրով կարձագանքի․ «Ներկա պահին կա քաղաքական որոշում, որպեսզի ես ղեկավարեմ նախընտրական շտաբը։ Վաղվանից սկսած նախապատրաստական աշխատանքները պետք է իրականացնեմ»։