Հայտնի են Արցախում զոհված զինծառայողների անունները
copy image url

Հայտնի են Արցախում զոհված զինծառայողների անունները

Ներքին 1 տարի առաջ - 10:02 28-06-2023
Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝

Արմո Աբգարյանը,
Սամվել Թորոսյանը,
Երվանդ Թադևոսյանը,
Գագիկ Բալայանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ավելի վաղ Oragir.Newsհայտնել էր, որ այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

Ամենից շատ դիտված