Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը ամբողջությամբ ՀՀ-ին չի պատկանել. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:54 27-06-2023
Պատերազմի ընթացքում եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքն ամբողջությամբ, լիովին Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել: Այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝պատերազմի ընթացքում բանակը որևէ սահմանափակում ունեցե՞լ է, վարչապետի կողմից եղե՞լ է որոշում՝ որևէ զինատեսակ չօգտագործելու:

Փաշինյանը չցանկացավ դռնբաց նիստում շատ մանրամասներ ներկայացնել զինատեսակների մասին, բայց նշեց․ «Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել»:

Ամենից շատ դիտված