Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունը հասանելի է Yandex-ի էլեկտրոնային քարտեզում
copy image url

Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունը հասանելի է Yandex-ի էլեկտրոնային քարտեզում

Ներքին 1 տարի առաջ - 21:20 25-06-2023
Գործող երթուղիների և ավտոբուսային կանգառների թվայնացման աշխատանքների շրջանակներում, Յանդեքս ընկերության հետ համագործակցության արդյունքում աշխատանքներ են տարվել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների թվայնացման ուղղությամբ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջում։

«Երևանում Yandex քարտեզների կանոնավոր թարմացման ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների շնորհիվ քաղաքի բնակիչների և հյուրերի համար առավել հարմարավետ է դառնում հասարակական տրանսպորտով երթուղիներ պլանավորելը։

Մասնավորապես, այժմ նրանք կարող են օգտագործելով Yandex քարտեզները՝

. Տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները

. Պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, կամ ընտրելով դրանք քարտեզի վրա,

. Տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը,

. Հասկանալ՝ ինչպե՞ս հասնել մոտակա կանգառ, ո՞ր համարի տրանսպորտը նստել և ինչքա՞ն կտևի երթևեկությունը։

Յանդեքսի հետ համատեղ աշխատանքը շարունակվում է, և երթուղիների առցանց ցուցադրման որակը կբարելավվի։ Այսպիսով, ապագայում ծառայությունը կարտացոլի երթուղիների բոլոր փոփոխությունները՝ որպես հասարակական տրանսպորտի բարեփոխումների մաս:

. Հասարակական տրանսպորտի թվայնացման աշխատանքների շրջանակներում առաջիկայում պլանավորվում է նաև նոր գործառույթների ներդում, մասնավորապես՝ Հասարակական տրանսպորտի գտնվելու վայրի մասին առցանց տվյալների տրամադրում

. Տվյալ տրանսպորտի մոտենալու ժամանակահատվածի առցանց տրամադրում

. Պլանավորվող երթևեկության ժամկետի ճշգրիտ տրամադրում՝ հաշվի առնելով քաղաքի խցանումները»,- ասվում է գրառման մեջ:

Ամենից շատ դիտված