Արգիշտի Քյարամյանը խնդրում է՝ լրահոսներում այլևս որևէ բան չասեմ․ բացառվում ա գործարք

Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 11:55 23-06-2023
Նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել՝ պատմելով, որ իրեն բերման են ենթարկել Երևան քաղաքի քննչական վարչություն, Արգիշտի Քյարամյանի գխավորությամբ նրան խոստանգել են և սպառնացել, որ կսպանեն իր ընտանիքի անդամներին։

Րոպեներ առաջ Տիգրան Առաքելյանը տեսանյութ տարածեց, որում ակտիվիստն ասում է, որ Արգիշտի Քյարամյանն իրեն առաջարկում է լռել, փոխարենը քրեական հետապնդումները կկարճվեն․

«Ծիտիկներն ինձ խաբար ուղարկեցին, որ Արգիշտի Քյարամյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, Ազատ Գևորգյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, իրենք ամեն ինչ կանեն, որ իմ հանդեպ քրեական հետապնդումները կարճվեն, միայն խնդրում են ինձ՝ լրահոսներում այլևս որևէ բան չասեմ այս թեմայով, նրանք զղջացել են, և ասել՝ Տիգրան, խնդրում ենք քեզ, արի էսքանով սահմանափակվենք, իրոք սխալվել են։

Հիմա ես ասում եմ ամենակարևորը, հնարավոր չի էդպես անել։ Բացառվում ա գործարք»։

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով հրապարակված տեսանյութին, ասել էր․ «Անհիմն, օդում արված հայտարարությունները չենք մեկնաբանում։ Դրա համար կա իրավական ընթացակարգ»։


Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված