Անահիտ Ավանեսյանի և քաղաքացիների շնորհավորանքը Բուժաշխատողի օրվա առիթով

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:15 21-06-2023
Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ և հրապարակել տեսանյութ, որում քաղաքաիները ևս շնորհավորում են բուժաշխատողներին։

«Սիրելի՛ բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում։ Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։

Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են բուժաշխատողի մասնագիտական ու աշխատանքային պայմանների լավարկմանը։ Պետք է միասնական ուժերով ստեղծենք մի համակարգ, որտեղ պաշտպանված կլինեն ոչ միայն բուժառուների, այլև` մեր մասնագետների իրավունքները։

Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, վստա՛հ եղեք, որ առողջապահության ոլորտում ցանկացած նոր հնարավորություն ուղղվելու է ձեր իրավունքի պաշտպանության, մասնագիտական որակի և հմտությունների բարելավմանը։
Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ առողջություն, կորով և նոր հնարավորություններ:

Իսկ այս տեսահոլովակով թո՛ւյլ տվեք ձեզ փոխանցել մեր համաքաղաքացիների, ձեր բուժառուների շնորհավորանքն ու ջերմությունը»։

Ամենից շատ դիտված