Շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարկադկային ջանքեր են պահանջվում. Արցախի ՄԻՊ
copy image url

Շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարկադկային ջանքեր են պահանջվում. Արցախի ՄԻՊ

Ներքին 1 տարի առաջ - 13:07 21-06-2023

Հունիսի 21-ին Հայաստանում և Արցախում նշվում է բուժաշխատողի մասնագիտական օրը, որն առիթ է շնորհավորելու և արժանին մատուցելու համակարգի բոլոր ներկայացուցիչներին այն կարևորագույն աշխատանքի համար, որ սպիտակ բանակի ներկայացուցիչներն իրականացնում են արհավիրքներով լի մեր ժամանակներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա նաև նշել է. «Պատերազմի ընթացքում, հաճախ վտանգելով սեփական կյանքը, հայ բուժաշխատողն ապացուցել է իր անբեկանելի նվիրվածությունը մարդկային կյանքեր փրկելու առաքելությանը։
Այսօր էլ շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարկադկային ջանքեր են պահանջվում առկա խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու համար։

Հարգանք և խոնարհում ձեր աշխատանքի առաջ, հարգելի՛ բուժաշխատողներ»։

Ամենից շատ դիտված