ԿԳՄՍ նախարարը տեղյակ չէր խնդրից. Արմավիրի N4 դպրոցի հետ հերթական հանդիպումն է եղել

Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 14:27 20-06-2023
Այսօր ԿԳՄՍ շենքի դիմաց նորից հավաքվել էին Արմավիրի համար 4 դպրոցի ուսուցիչները՝ տեսնելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Ուսուցչական կազմից 6 հոգի նախարարի աշխատասենյակում են եղել՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է ունենալու դպրոցը։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Արմավիրի համար 4 և 1 դպրոցները պետք է միավորվեն, ինչի մասին դպրոցի ուսուցչական անձնակազմը իմացել է լրատվականներից։

Արմավիրի համար 4 դպրոցի տնօրեն Անի Քալաշյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այսօր իրենց խոստացել են առայժմ սպասել, նախագիծը քննարկման փուլում է և բերված փաստաթղթերը իրենք կվերանայեն։

«Կարծում եմ, որ մինչև նոր ուսումնական տարին սկսելը այս հարցերը պետք է լուծված լինեն, որպեսզի չխաթարվի նոր ուսումնական պրոցեսը»,- ասաց համար 4 դպրոցի տնօրենը։

Նշենք, որ Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանություններն ուզում են դպրոցի տարածքն ազատել, որպեսզի այն առևտրի կենտրոնի (մոլ) վերածեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված