Մենք պայքարելու ենք մինչև վերջ. Արմավիրի թիվ 4 դպրոցի բողոքի ակցիան` ԿԳՄՍՆ առջև

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:40 15-06-2023
Հայաստանում փակվում է հերթական դպրոցը, և շատ ուսուցիչներ մնալու են առանց աշխատանքի։

Երեկ քննարկվել է Արմավիրի թիվ 4 և 1 ավագ դպրոցները միավորելու նախագիծը։ Այս որոշման մասին դպրոցներին կառավարությունը չի տեղեկացրել, և նորությունը իմացել են լրատվականներից։

Արմավիրի համար չորս դպրոցի տնօրեն Անի Քալաշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կառավարությունից չեն արձագանքել, սակայն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը այցելել է համար 4 դպրոց։ Նախարարի տեղակալը հանդիպել է ուսուցչական անձնակազմին և աշակերտներին, պատասխանել է աշակերտներին և ուսուցիչներին հուզող բոլոր հարցերին։ Սակայն դպրոցի անձնակազմը հավանություն չի տվել նախարարի տեղակալի պատասխաններին և այդ պատճառով էլ այսօր եկել էին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ ԿԳՄՍ նախարարին հանդիպելու նպատակով։

Աշակերտներն ու ուսուցչական կազմը ասում են, որ չեն հանձնվելու և իրենց դպրոցի համար պայքարելու են մինչև վերջ։

Մանրամասն՝ տեսանյութում։