Ինչպես հայտնի է, Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել էր իր հրաժարականի դիմումը, որն ընդունվել է։
Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Թադևոսյանը դիմումը գրել է ԲԴԽ-ի ճնշման ներքո։ Բանն այն է, որ ԲԴԽ-ից հորդորել են դատավորին դիմում գրել, այլապես լիազորությունները դադարեցնելու էին հարուցված վարույթի շրջանակներում։
Թադևոսյանն էլ գերադասել է մինիմալ կորուստներով հեռանալ, քան մնալ և պայքարել։
Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ Սամվել Թադևոսյանը համեստ, պարկեշտ, պրոֆեսիոնալ դատավորի համբավ ուներ, շատերը ափսոսում են նրա հեռանալը։
Մեզ հայտնի դարձավ նաև, որ առաջիկայում այլ դադարեցումներ ևս կլինեն, մասնավորապես՝ ԲԴԽ-ն մտադիր է դադարեցնել նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները ԱՆ-ի կողմից հարուցված վարույթի շրջանակներում։