Սոթքում 40 րոպե կարկուտ է տեղացել
copy image url

Սոթքում 40 րոպե կարկուտ է տեղացել

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:01 14-06-2023
Երեկ Գեղարքունիքի մարզում տեղացած կարկուտը, բարեբախտաբար, մեծ վնասներ չի հասցրել մշակաբույսերին։

Գեղամասար գյուղի վարչական ղեկավար Արմեն Ավետյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ կոնկրետ իրենց գյուղին կարկուտը այդքան էլ մեծ վնաս չի հասցրել։ «Կարկուտ տեղացել է հիմնականում բնակավայրում, վնասներ եղել են, բայց ոչ զգալի վնասներ, բարեբախտաբար, մշակահողերում քիչ է տեղացել»։

Ավետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարվա մեջ սա կարկտահարության առաջին դեպքն է։

Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն էլ Oragir.News-ին փոխանցեց, որ մոտ 40 րոպե կարկուտ է տեղացել Սոթքում։

Խոսելով կարկտի հասցրած վնասի չափից՝ Խաչատրյանն ասաց. «Անձրևները շարունակվում են, այս պահին էլ չենք կարողանում դաշտերին մոտենալ, որ վնասի չափը գնահատենք, բայց հանձնաժողով է կազմվել՝ ստուգելու ենք հասցված վնասի չափը»։

Հարցին, թե կոնկրետ որ մշակաբույսերն են վնասվել՝ ասաց. «Մեզ մոտ հիմնականում ցորեն, գարի, կարտոֆիլ ենք մշակում, եթե վնաս լինի, դրանց է լինելու»,- ասաց Խաչատրյանը և ավելացրեց, որ այսօր անպայման դաշտերում մոնիթորինգ կարվի։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC