Եթե 1000 դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ, այդ ժամանակ մարդը կարող է մտածել՝ ծխի, թե ոչ. Բաբկեն Թունյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:30 13-06-2023
Եկեք անկեղծ լինենք, եթե ծխախոտի գինը պետք է բարձրանա 32 տոկոսով կամ 32 դրամով, իսկ հաջորդ տարի դառնա 45 դրամ, խիստ կասկածում եմ, որ դա որևէ ազդեցություն է ունենալու ծխախոտի դեմ պայքարի վրա։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Միայն ես չեմ այդ կարծիքին, մեր հանձնաժողովի անդամները կարծիք են հայտնել, որ եթե 1000 դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ, այդ ժամանակ մարդը կարող է մտածել՝ ծխի, թե ոչ։ Այդ ժամանակ էլ ռիսկեր կան, որ մարդիկ կարող են անցնել ավելի ցածրորակ սիգարետների կամ մաքսանենգ եղանակով բերված սիգարետների»,- ասաց Թունյանը։ Պատգամավորը նշեց, որ ծխախոտի գնի ասիճանաբար բարձրաումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացիներն ավելի շատ գումար են ծախսելու ծխախոտի, քան սննդի վրա։ «2019թ-ից սկսած մեր ընդունած օրենքները որքանո՞վ են նպաստել ծխախոտի դեմ պայքարին, մենք մի քանի քայլեր ենք չէ՞ արել, աքցիզային հարկեր ենք բարձրացրել, ցուցադրության արգելք ենք դրել, կարծում եմ հիմա հետաքրքիր կլիներ որոշ ամփոփիչ տվյալներ ստանալ։ Ես դեմ չեմ, որ կրճատվի, բայց չպետք է արվեն այնպիսի քայլեր, որ հասարակաության մոտ ընկալվեն լրացուցի փող հավաքելու քայլեր»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում