ՇՊՀ-ում ապօրինություններ են կատարվում, և այդ ապօրինությունների վրա իշխանությունը աչք է փակում. Նարեկ Միրզոյան
copy image url

ՇՊՀ-ում ապօրինություններ են կատարվում, և այդ ապօրինությունների վրա իշխանությունը աչք է փակում. Նարեկ Միրզոյան

Ներքին 1 տարի առաջ - 22:00 12-06-2023
Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը իր սոցցանցի էջում գրել էր, որ Շիրակի մայր բուհում ամենաթողությունը շարունակվում է։ Ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև գրել էր բուհում տեղի ունեցած և շարունակվող ապօրինությունների մասին։

Oragir.News-ը զրուցել է Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի հետ։

«ՇՊՀ-ում ապօրինությունները նորություն չեն. դրանք սկսվել են 2018 թվականից ի վեր, երբ միտումնավոր տապալվում էին ՇՊՀ ռեկտորի ընտրությունները՝ հնարավորություն տալով ներկայիս ռեկտորին, ով չէր համապատասխանում ռեկտորի պաշտոնին, շարունակել պաշտոնավարել որպես ռեկտորի ժ/պ։ Բուհի ղեկավարության առաջարկով հոգաբարձուների խորհուրդը մի քանի անգամ իրականացրել է հաստիքային փոփոխություններ՝ ունենալով ընդամենը մեկ նպատակ` նեղ անձնական, քաղաքական և այլ դրդապատճառներով ազատվել իր համար անցանկալի աշխատակիցներից։ Ավելին, արդեն կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որոնցով անվավեր են ճանաչվել ոչ միայն ռեկտորի ապօրինի հրամանը, այլ նաև հոգաբարձուների խորհրդի որոշումը։ Խոսքիս վառ ապացույց և ցուցիչ է նաև ՇՊՀ-ի դեմ ներկայացված հայցադիմումների քանակը, որը կարելի է տեսնել «Դատալեքս» համակարգում։ Ավելացնեմ նաև, որ հոգաբարձուների խորհրդի կողմից իր լիազորությունների անցման լավագույն օրինակ է նաև ՇՊՀ ավագ դպրոցի մանկավարժական հաստիքներից մեկի կրճատումը, որի իրավունքը հոգաբարձուների խորհուրդը չուներ, քանի որ տվյալ հաստիքը նախատեսված էր առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով, հենց այդ որոշումն էլ դատարանի կողմից ճանաչվել է անվավեր»,-հայտարարեց Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Նարեկ Միրզոյանի խոսքով՝ տարեցտարի պակասել է ուսանողների թիվը, դրան զուգահեռ՝ նոր աշխատակիցներ են ընդունվել։

«Բազմաթիվ ճշտման ենթակա տեղեկություններ եմ ստացել բուհում արձակուրդների տրամադրման և վճարման ու այլ ոչ նպատակային գործողությունների մասին, որոնք, խոստանում եմ, կհրապարակեմ, և դրանցից շատերը կդառնան ՇՊՀ ղեկավարության ապագա քրեական գործի անբաժանելի մասը»,-շեշտեց Նարեկ Միրզոյանը։

Հարցադրմանը, թե ինչու է իշխանությունը աչք փակում բուհում շարունակվող ապօրինությունների վրա, Նարեկ Միրզոյանն ասում է. «Իշխանություն Հայաստանում այժմ չկա։ Երկիրը զավթած է ադրբեջանաթուրքական գործակալների կողմից։ Իսկ ՇՊՀ-ում տեղի ունեցող ապօրինությունների վրա այսպես կոչված իշխանությունը աչք է փակում մի պարզ պատճառով` բուհի ներկայիս ղեկավարությունը հարմարվող է, կիսում է իշխանության կարծիքը, պայքարում և ապօրինաբար աշխատանքից ազատում ընդդիմադիր կամ այլախոհ կարծիք ունեցողներին։ Ինչպես ասում են, «Նմանը զնմանին գտանե»»,-եզրափակեց Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ