Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կան տուժածներ
copy image url

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կան տուժածներ

Ներքին 1 տարի առաջ - 09:56 10-06-2023
Հունիսի 9-ին, ժամը 23։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, շրջվել և բռնկվել։

Նախնական տվյալներով կա 4 տուժած։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։55-ին։

Ամենից շատ դիտված