Սոմալիում արկ է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
copy image url

Սոմալիում արկ է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ

Արտաքին 1 տարի առաջ - 09:44 10-06-2023
Առնվազն 27 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, ևս 53-ը վիրավորվել են Սոմալիում նախկինում չպայթած զինամթերքի պայթյունի հետևանքով, հայտնում է տեղական SONNA գործակալությունը։

«Ցավոք, Մուրալե գյուղում զոհվածների թիվը հասել է 27-ի, 53-ը վիրավորվել են նախկինում չպայթած արկի պայթյունի հետևանքով», – հայտնել է գործակալությունը:

Գործակալությունը նշում է նաեւ, որ զոհվածների մեծ մասը երեխաներ են։