Այսօր կկայանա Պուտին - Փաշինյան հանդիպում
copy image url

Այսօր կկայանա Պուտին - Փաշինյան հանդիպում

Ներքին 1 տարի առաջ - 14:56 09-06-2023
Այսօր՝ հունիսի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինն այսօր Սոչիում է: Նա իր աշխատանքային օրվա հանրային մասը կսկսի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական զրույցով, որը տեղի կունենա Բոչարով Ռուչեյի նստավայրում:

Այնուհետև նախագահը կմեկնի Սիրիուս, որտեղ կմասնակցի արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին... Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված