Ինչու են հաճախակի վթարներ լինում Զոդի կամրջին
copy image url

Ինչու են հաճախակի վթարներ լինում Զոդի կամրջին

Ներքին 1 տարի առաջ - 17:27 08-06-2023
Վերջերս նորից Զոդի կարմրջի հարևանությամբ բախվել են KamAZ-ը, Hyundai Sonata-ն ու Ford Transit-ը, որի հետևանքով 4 անձ վիրավորվել էր։ Նույն տարածքում վթարներ հաճախակի են լինում, ցավոք, շատ դեպքերում մահվան ելքով և հետաքրքիրն այն է, որ պատկան մարմինները դասեր չեն քաղում և այդ ճանապարհահատվածը այնպես կահավորում ճանապարհային նշաններով, որ վթարներ չառաջանան։

Oragir.News-ը կապվեց ճանապարհային դեպարտամենտի հետ, որպեսզի հասկանա, թե արդյոք մարմնի կողմից որևէ ուսումնասիրություն արվե՞լ է՝ հասկանալու համար հաճախակի դարձած վթարների պատճառը, կա՞ արդյոք ճանապարհային նշանների կահավորման հետ կապված խնդիր։

Ճանապարհային դեպարտամենտից Oragir.News-ին հայտնեցին․ «Ե՛վ Զոդի կամուրջը, և՛ Մ-2 միջպետական ճանապարհի Ձեր կողմից նշված հատվածն այս պահին հիմնանորոգվում են։

Կապալառու կազմակերպությունը շինաշխատանքների ընթացքում հիմնանորոգվող հատվածները կահավորել է ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանով նախատեսված անվտանգության տարրերով։

Հիմնանորոգման շրջանակներում ճանապարհահատվածը և կամուրջը կկահավորվեն նախագծով նախատեսված անվտանգության էլեմենտներով»։

Ամենից շատ դիտված