ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը 2-րդ Աննա Հակոբյան է դարձել։
Նա ևս ամուսնուն այնքան է սիրում, որ նրան ուղեկցում է բոլոր պաշտոնական այցերի ժամանակ, դե Լոնդոնը, Փարիզը և մյուս քաղաքները բացահայտելու հնարավորությունը ձեռքից պետք չէ բաց թողնել, հատկապես երբ կարելի է ասել՝ օդանավը դատարկ էր, նոր սենյակ ամրագրելու անհրաժեշտություն չկար։
Ամեն դեպքում,
Oragir.News-ը Ալեն Սիմոնյանի խոսնակից հետաքրքրվեց, թե ով է վճարում ԱԺ նախագահի տիկնոջ ճամփորդությունների համար։
Ծովինար Խաչատրյանն, ով այս պահին նույնպես Լոնդոնում է, հայտնեց, որ Մարիամ Մարգարյանի ուղևորության ծախսերը հոգում է Սիմոնյանինների ընտանիքը։




