Այսօր
մեկնարկել է զոհվածի մայր Գայանե Հակոբյանի գործով դատական նիստ։
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը դատարանի մոտ լրագրողների հետ զրուցում ասաց. «Իմ նպատակը նա է, որ նմանատիպ միջադեպերը դատաիրավական համապատասխան մեկնաբանություն ստանան։ Ես չեմ որոշողը, թե ով պետք է դատապարտվի, ով չէ։ Իմ գործը դատաիրավական համակարգին դիմելն ա, մնացածը պրոֆեսիոնալ մասնագետները կանեն»։
Լրագրողի հարցին, թե ինչպես է ստացվել, որ նստել եք այդ մեքենան, Աշոտ Փաշինյանն ասաց. «Չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, իսկ ինչ վերաբերվում է առևանգամանը, դա մեքենան նստելու մասին չի խոսքը»։
Ըստ Աշոտ Փաշինյանի՝ առևանգումը սկսվել է այն պահից, երբ նա ցանկացել է իջնել մեքենայից, իսկ տիկին Գայանեն թույլ չի տվել իջնել։ Լրագրողը հարցրեց՝ վախեցա՞ք գնալ Եռաբլուր, Աշոտը պատասխանեց. «Հարցը վախենալը չէ, հարցը նրանումն է, որ ես տիկին Գայանեին ասել եմ՝ հարգելի տիկին Գայանե, էսքան ժամանակ չի եղել իրավիճակ, երբ դուք փորձեք կապնվել իմ հետ ու չստացվի, չի եղել մի դեպք, որ մի ծնող ցանկանա ունենալ իմ համարն ու չունենա, ուզենա ինձ հանդիպի ու չհանդիպի, ուզենա իմ հետ խոսա ու չխոսա։
Ես ասել եմ՝ իմ կամքից անկախ ինչի՞ եք ինձ տանում Եռաբլուր, վերցրեք իմ համարը, զանգեք ինձ, եթե կարիք ունեք հանդիելու՝ կհանդիպենք, եթե կարիք ունեք հանդիպելու Եռաբլուրում՝ կհանդիպենք Եռաբլուրում։ Բայց ինչ վերաբերումա էս պահին, ես չեմ ուզում էս պահին գալ Եռաբլուր, առաջինը էն պատճառով, որ դուք (տիկին Գայանեն խմբ․), առանց իմ կամքը հարցնելու, ասում եք՝ հիմա գնում ենք Եռաբլուր»։
Աշոտ Փաշինյանը հերքեց տարածված այն լուրերը, թե տիկին Գայանեի հետ զրույցում ասել է՝ չի կիսում իր ծնողների կարծիքը և նրանց համարում է թուրք։
Մանրամասները՝ տեսանյութում․