Քաղաքացին՝ «գցելու» մատերիալ․ ուսանողներին ձրի աշխատեցնելու պրակտիկան
copy image url

Քաղաքացին՝ «գցելու» մատերիալ․ ուսանողներին ձրի աշխատեցնելու պրակտիկան

Ներքին 1 տարի առաջ - 12:27 05-06-2023
Երևանի գրեթե բոլոր խանութների վրա կարող ենք հանդիպել «Պահանջվում է վաճառողուհի» հայտարարությունը։

Անկախ նրանից, որ շատերն են դիմում նշված խանութներ աշխատելու նպատակով, սակայն տվյալ գրությունները ոչ մի դեպքում չեն հանվում։

Oragir.News-ին այս անգամ ահազանգել էր մի ուսանողուհի, ով Տավուշի մարզից է և վարձով բնակվում է Երևանում։ Ուսանողուհին որոշել է ծնողների ֆինանսական հոգսը թեթևացնելու համար աշխատել։

Մի քանի խանութներում մեկշաբաթյա փորձնական աշխատանքից հետո նրան չեն ընդունել հիմնական աշխատանքի՝ անհիմն պատճառաբանություններ առաջ բերելով։

Ըստ մեր զրուցակցի՝ խանութ-սրահները երբեք չեն հեռացնում հայտարարությունը՝ իրենց համար մշտապես ապահովելով անվճար աշխատակիցներ։

«Իմ պրակտիկայի ընթացքում մի աղջիկ եկավ, ասաց՝ ցանկանում է որպես վաճառողի աշխատել և նրան հաջորդ շաբաթ կանչեցին փորձնական աշխատանքի, այդ ժամանակ էլ ինձ ասացին, որ չեմ համապատասխանում իրենց պահանջներին և մեկշաբաթ անվճար աշխատելուց հետո ինձ անհիմն պատճառաբանությամբ հեռացրին՝ ընդունելով մեկ այլ անվճար աշխատողի»։

Ըստ մեր զրուցակցի՝ սա առաջին դեպքը չէր և իր համակուրսեցիներից մի քանիսը ևս բախվել են նման խնդրի։

Ամենից շատ դիտված