Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
copy image url

Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Ներքին 1 տարի առաջ - 11:31 05-06-2023
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր՝ հունիսի 5-ին, բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Մարտիրոսյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

«Ուշացած արդարադատություն. Գայանե Մարտիրոսյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք։ Շարունակիր վախենալ նիկոլ Եռաբլուրից և զոհված տղերքի մայրերից, իսկ թուրքիայում նշիր հաղթանակդ հայի նկատմամբ»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Գայանե Հակոբյանը կալանավորվել էր 1 ամսով:
Նա ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով. նրան մեղադրանք է ներկայացվել։

Ամենից շատ դիտված