Խորհրդավոր պաշտոնյան, որը զարմացել է իր պաշտոնից
copy image url

Խորհրդավոր պաշտոնյան, որը զարմացել է իր պաշտոնից

Ներքին 1 տարի առաջ - 10:02 02-06-2023
Tiktok սոցիալական ցանցում մի տեսանյութ է հայտնվել, որ չափազանց բնորոշ է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության համար։

Ըստ երևույթին, կառավարության անդամներից մեկը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա ապշած է, որ կյանքում կարողացել է նման դիրքի հասնել․ պաշտոնյան, որի ով լինելը չի հասկացվում ոչ իր օգտահաշվից, ոչ տեսանյութից, տեսանկարահանել է, թե ինչպես են ճանապարհի մեջտեղում կանգնած ոստիկանները պատվի առնում իր մեքենան։

Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ մայիսի 28-ին․ պաշտոնյան տեսանկարահանել է Սարդարապատի ճանապարհը։ Ի դեպ, ուշագրավ է, որ նույն մարդը մեկ այլ տեսանյութում իր անձնական մեքենային ամրացնում է լուսաազդանշանային համակարգ՝ մեկնաբանություններում գրելով, որ դա ապօրինի է։

Մեկ այլ տեսանյութում էլ երևում է, որ խորհրդավոր պաշտոնյան գիշերը դուրս է եկել երթևեկելու Սարալանջի փողոց, ու մեքենան վարում է հանդիպակաց գոտիով։

Տեսանյութ․

Ամենից շատ դիտված