Իրավապահ համակարգում կատարվում է նույնը, ինչ ողջ երկրում․ դեգրադացիա է
copy image url

Իրավապահ համակարգում կատարվում է նույնը, ինչ ողջ երկրում․ դեգրադացիա է

Ներքին 1 տարի առաջ - 21:49 01-06-2023
Այսօր հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեի Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչները փորձել են թմրանյութ իրացնել։ Միաժամանակ մեկ այլ դեպքով էլ պարզվել էր, որ քննիչը քրեական վարույթով կեղծել է ապացույցներ և ստացել խոշոր չափի կաշառք։

Oragir.News-ի հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, անդրադառնալով այս բացահայտումներին, ասաց, որ իրականում մեր իրավապահ համակարգում կատարվում է այն, ինչ կատարվում է ողջ երկրում, հասարակական հարաբերություններում, այսինքն՝ լրիվ դեգրադացիա, այլ բան ասել հնարավոր չէ։

«Եթե այդ աշխատակիցները տեսնում են, թե թմրանյութի վերաբերյալ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները ինչ վերաբերմունք ունեն, թե ինչ բարենպաստ դիրքերոշում ունեն, իրենք էլ փորձում են այդ բնագավառում իրենց դրսևորել։ Բայց այդ՝ իրավական համակարգում ընդգրկում են արժանապատվությունից հայրենասիրությունից, տղամարդկությունից զուրկ, մարդկային հատկանիշներից զուրկ մարդկանց։ Եթե Քննչականի քննիչների մասին է բացահայտվել, ի՞նչ է, ոստիկաններն այդպես չե՞ն, դատախազներն այդպես չե՞ն․ բոլորը մեկը մյուսին արժանի են, բոլորը միասին արժանի են իրենց ղեկավարին»։

Նա ընդգծեց, որ Հայաստանում հանցավորության դեմ պայքար գոյություն չունի։ Կա պայքար՝ իշխանության դեմ հանդես եկեղների դեմ։

«Թող վիճակագրություն հրապարակեն․ դա կվկայի, որ Հայաստանում հանցավորության դեմ պայքար գոյություն չունի»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում