Վասն հայրենյաց, առանց փառքի իրավունքի՝ կերտելով փառահեղ մարտական ուղի․ գյումրեցի հետախույզի արձանը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:33 01-06-2023
Զինված ուժերի Հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, հետախույզ, մայոր Հովիկ Խաչատուրի Սիմոնյանի՝ Սառմատի մասին պատմելիս ասում են՝ շատ հոգատար էր, իսկ ծառայակիցների համար Սառմատը իսկական ու անփոխարինելի ընկեր էր և հրամանատար:

Սառմատը տիրապետում Էր բացառիկ մարտավարական հնարքների նաև անձամբ Էր մարտավարություններ մշակում և մասնակցում գործողություններին:

Ապրեց ու գործեց հետախույզի կարգախոսով՝ «Վասն հայրենյաց, առանց փառքի իրավունքի՝ կերտելով փառահեղ մարտական ուղի»:

Գյումրի քաղաքի Ֆրանսիական պուրակում տեղի Է ունեցել Հովիկի արձանի բացումը:

Գյումրեցի հետախույզի արձանը տեղադրվել է իր հարազատ քաղաքում։ Արցախյան 44–օրյա պատերազմի հենց առաջին օրից Հովիկ Սիմոնյանն Արցախում էր: Սկզբից Քարվաճառ, Ջրական, Հադրութ, Սանասար(Կուբաթլու), Կովսական(Զանգելան), Ավետարանոց, Սուրաշեն(Սղնախ), Շուշի, Քարին տակ. այս բոլոր մարտական կետերում Հովիկ Սիմոնյանը աննահանջ կռվել է, բայց նրա պայքարը 35 օր է տևում։

Մայոր Սիմոնյանի դեպքում պայքարն ընդհատվեց հոկտեմբերի 30-ին՝ Քարին տակ գյուղի պաշտպանության ժամանակ՝ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումների առաջխաղացումը կասեցնելիս:

Ֆիզիկայի ֆակուլտետից՝ Հատուկ նշանակության զորքերի հետախույզ, մայոր Սիմոնյանը զինվորական ծառայությունը սկսել է 2004 թվականից, երբ, կիսատ թողնելով ուսումը Գյումրու Պետական Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում, ընդունվում է Վ. Սարգսյանի Ռազմական ինստիտուտ:

Այն ավարտելուց հետ, ստանալով լեյտենանտի կոչում, ծառայության է անցել Իջևանում, որտեղ 8 տարի մարտական հերթապահություն է իրականացրել դիրքերում:

2014 թվականին տեղափոխվել է Երևան՝ ծառայության անցնելով Հատուկ նշանակության զորքերում: Սիմոնյանի ղեկավարած զինվորական ստորաբաժանումները մշտապես եղել են լավագույնների շարքում։

Նա համոզված էր՝ մարտահրավերներին դիմակայելու միակ միջոցն անընդհատ կատարելագործվելն է։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC