ՀՀ ԱԽ քարտուղարը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրը
copy image url

ՀՀ ԱԽ քարտուղարը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրը

Ներքին 1 տարի առաջ - 20:38 30-05-2023
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպել է Ավստրիայի դաշնային կանցլերի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բարբարա Կաուդել-Ջենսենի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային միջավայրը:

«Քարտուղար Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից և շեշտել հայկական կողմի դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների հետաքրքրության շրջանակը ներառող հարցեր:

Վերոնշյալի շրջանակում Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից և շնորհակալություն հայտնել ավստրիական կողմին դրան աջակցելու համար:

Ամենից շատ դիտված