Անկլավների հետ կապված տարբեր սցենարներ կան․ որևէ տարածք ունենալու համար կան իրավական հիմքեր
copy image url

Անկլավների հետ կապված տարբեր սցենարներ կան․ որևէ տարածք ունենալու համար կան իրավական հիմքեր

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:51 29-05-2023
Ավարտել ենք Շամբ-Լծեն ավտոճանապարհի կառուցման աշխատանքները, և գրեթե ավարտել ենք Տաթև-Լծեն ավտոճանապարհը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Հիմա Նորավանից դեպքի Շամբ ուղղությամբ ենք աշխատանքներ կատարում։ Այնտեղ գործող ասֆալտապատ տարածքը փոխարինում ենք նորով, և որոշ հատվածներում լայնացման աշխատանքներ են տարվում»,-ասաց նախարարը։

Սանոսյանը հայտնեց, որ հիմա նշված ճանապարհահատվածները երթևեկելի են։

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհի սյունիքյան հատվածի շինարարությանը` նախարարը նշեց, որ Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածի աշխատանքների մեկնարկից հետո միջազգային դոնոր գործընկերների հետ քննարկումներ և որոշ հարցերում անհամաձայնություններ են ունեցել, որոնք այժմ համաձայնեցնում են։

«Բայց դա բերում է նրան, որ ավելի դանդաղ ենք շարժվում։ Մինչև այդ պրոցեսը կլիներ, մենք հասցրեցինք իրականացնել Քաջարան-Ագարակ մրցույթը, մոտ օրերս վերջնական տեսքի կբերենք և կունենանք հաղթող ընկերություն, և պատրաստվում ենք հայտարարել Քաջարանի թունելի մրցույթ»,-հավելեց նա։

«Կարծում եմ՝ բոլորիս համար կարևոր է, թե որ երկիրը բանակցությունների սեղանի շուրջ ինչ է խոսում, ինչ դիրքորոշում է արտահայտում: Թե մեր կողմն ինչ է խոսում, բավական պարզ բազմաթիվ անգամ երկրի ղեկավարի կամ ԱԳ նախարարի կողմից լսել ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով անկլավների թեմային, Սանոսյանն ասաց. «Բանակցություններում անկլավների հետ կապված տարբեր քննարկումներ և սցենարներ կան։ Ակնհայտ է, որ երբ որ այդ պրոցեսը հասունանա՝ կարևոր դերակատարում կունենան այդտեղ իրավական փաստաթղթերը։ Այսինքն` որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունեն իրավական հիմքեր։ Կարծում եմ` այդ ժամանակ գործընկերները կտեսնեն` որ տարածքը ինչ իրավական հիմք ունի»:

Նրա խոսքով` ակնհայտ է, որ անկլավային տարածքներ ունեն թե ադրբեջանական, թե հայկական կողմերը։ «1990-ականների պատերազմից հետո հատկապես Տավուշի մարզում ունենք տարածքները, որոնք գտնվում են հիմա Ադրբեջանի տիրապետության տակ։ Կարծում եմ` այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»,-ասաց Սանոսյանը։

Նախարարը համաձայն չէ լրագրողների դիտարկման հետ, որ անկլավները հանձնվում են. «Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են, ինչու եք գիշեր-ցերեկ հանձնելուց խոսում»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ` Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում պետք է գտնեն լուծումներ և ինչպես Սյունիքում գտան լուծումներ` փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։ Նախարարը հորդորեց դեպքերից առաջ չընկնել և համբերել։

Ձեզ գուցե հետաքրքրի