Նա առնվազն հայ մարդու տեսանկյունից չի վերաբերվում մեր հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձություններին․ փաստաբան
copy image url

Նա առնվազն հայ մարդու տեսանկյունից չի վերաբերվում մեր հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձություններին․ փաստաբան

Ներքին 1 տարի առաջ - 16:12 27-05-2023
Իրավապաշտպան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի ուրախացեք, որ Նիկոլ Փաշինյանին «Նաիրի» ԲԿ են տեղափոխել, այդպիսի մարդուն ոչինչ էլ չի պատահի, նա հազարավոր մեր և ձեր նմաններին դեռ «կմաշի» կամ «կհանձնի»։ Եթե իր խառնվածքով, հոգեվիճակով նա գրեթե հանգիստ տարավ իր կառավարման օրոք պատերազմում պետության ջախջախիչ պարտությունը, հազարավոր զոհերը, տարածքների կորուստը, նույնիսկ մեղավորներ փնտրեց, իշխանությունից կառչելու գործողությունների դիմեց և դիմում է, անթաքույց ուրախանում է, ընդհուպ՝ հռհռում, մի խոսքով՝ ինչպես ինքն էր 2009 թվականին Սահակաշվիլուն խորհուրդ տալիս՝ իշխանությունից չհեռացավ՝ իր դեմքով պարտությունն ու դրա հետևանքները չտանելով իր հետ, գնում է Ալիևի դիմաց նստում և պատշաճ «բանակցող» է ձևանում, ապա նրան ոչինչ էլ չի պատահի, քանի որ նա առնվազն հայ մարդու տեսանկյունից չի վերաբերվում մեր հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Հակառակ պարագայում՝ նա վաղու՜ց արդեն իր ոչ երկրային՝ գեհենային տառապանքների փորձության մեջ կլիներ…»։

Ամենից շատ դիտված