ՀՀ նախագահը Կատարի կրթության նախարարի հետ քննարկել է ոլորտում փոխգործակցության հարցեր
copy image url

ՀՀ նախագահը Կատարի կրթության նախարարի հետ քննարկել է ոլորտում փոխգործակցության հարցեր

Ներքին 1 տարի առաջ - 22:26 24-05-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կատարի Պետության կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Ջաբեր Ալ Նուայմիի հետ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում նախարարը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել կրթության ոլորտում վերջին տարիներին Կատարում կատարված և ընթացող բարեփոխումներն ու վերջիններիս հիմնական ուղղությունները: Մասնավորապես, նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Ջաբեր Ալ Նուայմին նշել է, որ կրթությունը որպես գերակա ուղղություններից մեկը ներառված է մինչև 2030 թվականը Կատարի զարգացման ռազմավարության մեջ:

«Զրույցի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության ոլորտում երկու երկրների փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ լավագույն փորձի, ինչպես նաև ուսանողների փոխանակման համատեղ ծրագրերի կատարմանը:

Երկուստեք շեշտվել է կրթության և գիտության ոլորտներին պետության առանձնահատուկ աջակցության, ինչպես նաև կիրառական գիտության վրա հիմնված արդյունաբերական տնտեսության զարգացման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Կատարի և Հայաստանի կրթության, գիտության և հարակից ոլորտներում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

Ամենից շատ դիտված