«Ո՞նց վեր ընկի տեղդ, դու ո՞նց կարաս ինձ հետ ըտենց խոսաս»․ «պարոն Օհանյան, ձեր խմբակցությանը կարգի հրավիրեք»․ կադրեր՝ ԱԺ թեժ կռվից

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:02 24-05-2023
Ինչպես արդեն հայտնեցինք, Ազգային Ժողովի նիտերի դահլիճում թեժացավ իրավիճակը, պատգամավորների միջև քաշքշուկ սկսեց, ինչից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ապա նրա ցուցումով անջատվեց ուղիղ հեռարձակումը, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած թեժ վեճից։

«Հլը մի վայրկյան, ո՞նց վեր ընկի տեղդ, դու ո՞նց կարաս ինձ հետ ըտենց խոսաս, ո՞նց վեր ընկի տեղդ»,- բղավում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Նշենք, որ ԱԺ-ում իրավիճակը լարվել է հենց Արթուր Սարգսյանի ելույթից հետո, ում անվտանգության աշխատակիցները ուժով հեռացրեցին դահլիճից։

«Պարոն Օհանյան, եթե կարող եք, ձեր խմբակցությանը կարգի հրավիրեք, ես ուզում եմ հասկանալ, դուք ձեր կարծիքով ղեկավարո՞ւմ եք, տիրապետո՞ւմ եք իրավիճակին, թե չեք տիրապետում»,- դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ասաց Ալեն Սիմոնյանը, ինչին ի պատասխան Օհանյանն ասաց, որ տիրապետում են իրավիճակին։ Ալեն ՍԻմոնյանն ասաց, որ չի տեսնում՝ ինչպես են տիրապետում իրավիճակին, ինչին ի պատասխան Օհանյանն ասաց՝ «Դուք շատ բան չեք տեսնում»։



Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ