Տների օտարման դեպքում բողոքները ներկայացնելու ենք միջազգային դատարան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:58 21-05-2023
«Միջազգային փորձը ցույց է տվել, որ մեկ ստորագրությունը մեծ նշանակություն ունի։Սա այն հարցն է, որ մենք մեր շահերն ու սեփականության իրավունքներն ենք պաշտպանում։ Ժողովրդի մեծամասնությունը համամիտ է մեր կարծիքի հետ՝ սեփականությունը դա սրբություն է, և այն պետք է պաշտպանել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսիի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ Ֆիրդուսիի բնակիչներն արդեն մի քանի օր է ստորագրահավաք են իրականացնում, նրանք բազմիցս դիմել են տարբեր պետական կառույցների՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Փաստն այն է, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

«Ես բազմիցս հայտարարել եմ՝ պատրաստ եմ ոչ միայն իմ սեփական տարածքի վրա շինարանություն անեմ, այլ նաև իմ հարևանների հետ միասին դա անենք։ Ես գծագիր եմ ներկայացրել, որ կարող եմ 4-5 հարկանի շենք կառուցել, նրանք պետք է դրան պատասխանեին 7 օրվա մեջ, սակայն, նրանք ոչ մերժում և ոչ էլ հաստատում են։

Մանրամասնեը՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված