Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ
copy image url

Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Ներքին 1 տարի առաջ - 22:57 19-05-2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման շրջանակներում մայիսի 18-ին Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական աջակցության և լրատվամիջոցների հետ կապ աշխատանքի թեմայով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, զանգվածային լրատվական միջոցների և հանրային դիվանագիտության վարչության պետ Իննա Թորգոմյանը, իսկ ռուսական կողմը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության և մամուլի վարչության պետ Մարիա Զախարովան:

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տեղեկատվական տիրույթում երկկողմ փոխգործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել կեղծ տեղեկատվության տարածմանը հակազդելու խնդրին։

Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել երկու երկրների ԶԼՄ-ների միջև շփումների և փոխանակումների հետագա ընդլայնման հարցում: