Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
copy image url

Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Ներքին 1 տարի առաջ - 18:17 19-05-2023
Մայիսի 19-ին, ժամը 16։23-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Վայք տանող ավտոճանապարհին քամու հետևանքով ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 2 մ)։

Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված