«Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն». այս խորագրով է այսօր նշվում թանգարանների միջազգային օրը։
Հասարակության, մշակույթի ու կենցաղի զարգացումն ամբողջացնող Գյումրիի բոլոր թանգարանները ևս իրենց բացառիկ ցուցանմուշներով առանձնանում են։
Թանգարանային օրվա առիթով՝ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է Մոսկվայի պետական թատերական ինստիտուտի ուսանող՝ Արթուր Մխիթարյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված մեծերի քաղաք Գյումրիին։
Արթուր Մխիթարյանը ծնունդով գյումրեցի չէ, պարզապես քաղաք այցելած այն հյուրերից մեկն է, ով սիրեց Գյումրին, իսկ տպավորությունները փորձել է արտահայտել նկարների միջոցով, որտեղ քաղաքն է՝ իր պատմական ու եզակի ճարտարապետական կառույցներով, առօրյայով ու միջավայրով։
Երիտասարդ արվեստագետը իր 34 լուսանկարների շարքը նվիրում է «Կումայրի» արգելոց-թանգարանին, իսկ այդ լուսանկարները Գյումրի են հասել Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի Գյումրիի գրասենյակի միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում․