Տոմսավաճառները մեկ բառ չեն գրել աշխարհում Հայաստանի բրենդը դարձած Հենրիխի մեգահաջողության մասին
copy image url

Տոմսավաճառները մեկ բառ չեն գրել աշխարհում Հայաստանի բրենդը դարձած Հենրիխի մեգահաջողության մասին

Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:20 17-05-2023
Առնվազն անտրամաբանական է, երբ Հայաստանը լավագույնս ներկայացնելու պատճառաբանությամբ ծանրամարտի կամ բռնցքամարտի առաջնությունները զօրուգիշեր գովազդող տոմսավաճառները մեկ բառ չեն գրել աշխարհում Հայաստանի բրենդը դարձած Հենրիխի մեգահաջողության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մատենա» միջազգային դպրոցի գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Զրույց Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի՝ «ESMT Berlin»-ի պրոֆեսորի հետ.

-Երբ ընկերներիս ասացի, որ գալիս եմ Երևան, շատերը նույնիսկ չհասկացան բառը, հարցրին՝ դա որտե՞ղ է, պատասխանեցի՝ Հայաստանի մայրաքաղաքն է:

-Գոնե Հայաստանը ճանաչեցի՞ն, ի՞նչ արձագանքեցին:

-Ասացին՝ Մխիթարյանը Հայաստանից է, գիտենք:

Օրինակներից մեկն է, որպեսզի ընդհանուր առմամբ պարզ լինի Հենրիխի ազդեցության մասշտաբը, բայց դա դեռ 2 ամիս առաջ էր, իսկ այժմ Հայաստանը ներկայացնող ֆուտբոլիստը խաղալու է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որի միջին դիտելիությունը 400մլն մարդ է՝ երկրագնդի բնակչության 5%-ը:

Առնվազն անտրամաբանական է, երբ Հայաստանը լավագույնս ներկայացնելու պատճառաբանությամբ ծանրամարտի կամ բռնցքամարտի առաջնությունները զօրուգիշեր գովազդող տոմսավաճառները մեկ բառ չեն գրել աշխարհում Հայաստանի բրենդը դարձած Հենրիխի մեգահաջողության մասին»:

Ամենից շատ դիտված