Ժամը 08:45-ի դրությամբ Ադրբեջանի զինուժը շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ
copy image url

Ժամը 08:45-ի դրությամբ Ադրբեջանի զինուժը շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ

Ներքին 1 տարի առաջ - 09:00 11-05-2023
Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր:

Ամենից շատ դիտված