Կհաջողվի՞ Քիշնևում փաստաթուղթ նախաստորագրել․ Արևմտյան հարթակն ակտիվացել է
copy image url

Կհաջողվի՞ Քիշնևում փաստաթուղթ նախաստորագրել․ Արևմտյան հարթակն ակտիվացել է

Ներքին Խոսք Արտաքին 1 տարի առաջ - 16:48 10-05-2023
Առաջիկայում սպասվում են Արևմտյան հարթակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով մի քանի հանդիպում։ Մասնավորապես, մայիսի 14-ին սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, այնուհետև, մայիսի 19-ին նախատեսված են բանակցություններ ԱԳ նախարարների մակարդակով։

Հունիսի 1-ին էլ Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը, Ալիևը և Միշելը` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպումներ կունենան։

Քաղաքագետ Սարո Սարոյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ակնկալվում է, որ այդ հանդիպումների ընթացքում ինչ-որ փաստաթուղթ հնարավոր կլինի նախաստորագրել։

«Այսինքն, յուրաքանչյուր կողմ, ես նկատի ունեմ Արևմուտքն ու Ռուսաստանը, փորձում են հնարավորինս արագ հասնել ինչ-որ փաստաթղթի ստորագրման, որպեսզի ապահովվի իրենց մասնակցությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։ Բայց դա չի նշանակում, որ հենց հունիսի 1-ին կարելի է սպասել որևէ փաստաթղթի ստորագրում»։

Նա ընդգծեց, որ այսօր տեղի են ունենում 2 տարբեր գործընթացներ, որոնք տեղի էին ունենում նաև նախորդ տարիներին, Արևմուտքը և Ռուսաստանը խնդիր ունեին գործընթացները իրենց ձեռքում պահելու։

«Այդ տեսանկյունից կա որոշակի հանգրվան։ Ենթադրվում է, որ Արևմուտքը խնդիր ունի այդ նախաստորագրման ճանապարհով ինչ-որ կերպ ամրագրել այն, թե որտեղ հաշտեցման գործընթացը իր ձեռքի տակ կվերցնի»։

Հարցին, թե այդ հարթակում մենք ավելի քիչ կորուստներ կունենանք՝ նա պատասխանեց, որ Հայաստանը կարիք ունի ազգային իշխանության, որը կկարողանա պետության շահերը պաշտպանել։

«Բնականաբար, ռուս-թուրքական տանդեմը, որ տեղադրվել է վերջին տարիներին, դրա շրջանակներում տեղի ունեցող բանակցությունները հայկական շահերը նսեմացման շատ մեծ դաշտ են ապահովել, այդ տեսակյունից, եթե գնահատելու լինենք, բնականաբար, Մոսկվայում տեղի ունեցող գործընթացներում Հայաստանն ավելի քիչ շահելու հնարավորություններ ունի, բայց Հայաստանը նույնքան կարող է բրյուսելյան, վաշինգտոնյան կամ այլ արևմտյան ֆորմատով բանակցություններում ոչինչ չշահել միայն այն պատճառով, որ նրա քաղաքական ղեկավարը չի հասկանում ոչ ազգային խնդիրներից, ոչ էլ շահերից և պատրաստ չի լիարժեք պաշտպանել մեր պետական շահը։

Այսինքն՝ դա կախված չէ նրանից, թե որտեղ է տեղի ունենում գործընացը, այլ նրանից, թե ով է ներկայացնում քեզ, այսինքն, թե Հայաստանն ինչ դեմքով է ներկայանում»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ