ԱԳ փոխնախարարներն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից
copy image url

ԱԳ փոխնախարարներն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից

Ներքին 1 տարի առաջ - 21:38 08-05-2023
Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լուոյին: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։

«ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ն նաև հայտնել է ԵԱՀԿ համանախագահ մյուս երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության դեսպանների հետ հանդիպումների մասին։

Ամենից շատ դիտված