Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը թագադրվել է շաբաթ օրը՝ Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երկու ժամ տևած արարողության գագաթնակետին Անգլիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Չարլզ 3-րդի գլխին է դրել Սուրբ Էդվարդ Խոստովանողի թագը:
Ի պատիվ թագադրման, ամբողջ երկրում սկսվել է հրետանային ողջույնը: Այն վարում է ավելի քան 400 զինվորական՝ թագավորության 13 տարբեր կետերից։