Զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ավելի վաղ ազատվել էր աշխատանքից՝ պատճառաբանելով ընտանիքի անդամի առողջական խնդիրները։ Նա մասնավորապես նշել էր, թե պետք է զբաղվի այդ հարցերով, զուգահեռ անելու դեպքում աշխատանքը կտուժեր, դրա համար հեռացել է։
Այսօր արդեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում Քոչարյանը գովազդում է իր մասնագիտական գործունեությունը՝ նշելով, որ դրան կարող են հետեւել նաեւ ինստագրամում։ Դատախազությունից հեռանալուց հետո նա անգամ մասնագիտական տարբեր թեմաներով reels-եր է նկարում։
Հիշեցնենք, որ Քոչարյանը ավելի վաղ ազատվել էր փոխոստիկանապետի պաշտոնից, այնուհետեւ զբաղվում էր փաստաբանականան գործունեությամբ։ Վարդապետյանի գլխավոր դատախազ դառնալուց հետո նա որոշեց նույն գետը երկրորդ անգամ մտնել, վերադարձավ պետական համակարգ, սակայն սա կարճ տեւեց, պետական ծառայությունը այս անգամ եւս ավարտվեց անհասկանալի եւ անհավատալի պատճառաբանությամբ։