Մենք հավատարիմ ենք մնում Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը. Պետդեպ
copy image url

Մենք հավատարիմ ենք մնում Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը. Պետդեպ

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 10:40 03-05-2023
Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին, որոնցում երկրները ներկայացնում են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:

«Ես ձեզ համար թարմացումներ չունեմ: Մենք հավատարիմ ենք մնում այս գործընթացին և Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը: Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման համար, բայց ես պարզապես չեմ պատրաստվում առաջ ընկել հանդիպումներից»,- ասել է Պատելը՝ հրաժարվելով որևէ մանրամասն ներկայացնել։

Նա հավելել է, որ փակ դռների հետևում ընթացող բանակցություններին ԱՄՆ-ի կողմից մասնակցում են մի շարք պաշտոնյաներ, որոնք խորապես ներգրավված են գործընթացում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վաշինգտոնում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» փաստաթղթի շուրջ: ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները մանրամասներ են հաղորդել բանակցություններից: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ, լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտնել ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները: Քննարկումները կողմերի միջև ընթացել են կառուցողական, հայտնել է պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն:

Ամենից շատ դիտված