Կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
copy image url

Կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ներքին 1 տարի առաջ - 12:33 02-05-2023
Հայաստանում կկազմավորվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ բարձագույն որակավորման կոմիտեի, գիտության կոմիտեի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հենքի վրա։ Այս մասին այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

«Այս փոփոխությունը նպատակ ունի միասնական քաղաքականության իրացման հենք ապահովել ոլորտում, որը մեր կարևորագույն խնդիրներից է։ Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, իսկ գիտությունն էլ իր հերթին պետք է անպայման համադրված լինի և կապեր ունենա կրթական ծրագերի հետ։ Եվ, կարծում ենք, այսպիսով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնել իրականություն»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծում ներառված են համապատասխան դրույթները և օրենքի ընդունումից հետո նախատեսվում են մի շարք գործընթացներ, որոնք կբերեն կոմիտեի վերակազմավորմանը։

«Կոմիտեն գործելու է նախարարության ենթակայությամբ, ոլորտի լիազոր մարմինը նախարարությունն է»,-հավելեց Անդրեասյանը։

Ամենից շատ դիտված