Արցախյան վերջին պատերազմում զոհված Սիրեկան Գասպարյանը կդառնար 29 տարեկան
copy image url

Արցախյան վերջին պատերազմում զոհված Սիրեկան Գասպարյանը կդառնար 29 տարեկան

Ներքին 1 տարի առաջ - 19:07 01-05-2023
Արցախյան վերջին պատերազմում զոհված Սիրեկան Գասպարյանը, կամ ինչպես ինքն էր սիրում, որ իրեն դիմեն, Սիրոն, մայիսի 1-ին կդառնար 29 տարեկան: Հերոսի հարազատներն ու ընկերները Սիրոյի ծնունդը շիրիմի մոտ են նշել, իրենց հետ տարել են Սիրոյի ծննդյան տոնական տորթը, իր սիրած կոնֆետները, ծաղիկներ ու շամպայն:



«Ամեն տարի Սիրոյի ծնունդի օրը անհամբեր սպասում էինք, որ ժամը 12-ը լինի, ու մեզ բնորոշ հումորով, գժական ձևով շնորհավորեինք: Մենք միշտ կարողացել ենք՝ օրը մեր ուզած ձևով տոն դարձնենք ու ուրախանանք։ Մամաս շատ համով ձեռք ունի, ու էս օրը միշտ Սիրոյի սիրած ուտելիքներն էր պատրաստում, եղբայրս ոգևորությամբ, դեմքին թեթև ժպիտով՝ գալիս էր ու մամայիս հարցնում՝ մամ, ի՞նչ կսարքես… 12-ի հետ աչքերս կփակեմ ու կպատկերացնեմ Սիրոյին, մտովի կշնորհավորեմ, կգրեմ Սիրոյին։ Ու մի կողմից իրա ծնունդը, էդ հպարտությունը, մյուս կողմից էդ բացը, որ իրականում բախտ չի վիճակվի գրկել, աչքերի մեջ նայել, շնորհավորել առաջվա նման մեզ բնորոշ հումորով։ Իրականում կփորձեմ պատկերացնել ինչքան փոխված կլիներ, ինչ տեսք կունենար, ու էս տեսակ մտքերը ուղղակի հոգիս կքանդեն։ Էնքան դժվար է իրոք, ցավոտ ահավոր, կյանքիդ ամենաերջանիկը օրը դառել է ամենադժբախտը, որովհետև էդ նույն երջանկություն պարգևող օրը Շիրակի պանթեոնում կանցկացնենք, տորթի վրա մոմերը կդնենք, իբր ոչ մի բան չի եղել, մեկ մեկ կմտածեմ իրոք իրանք են երևի փրկվել, որ էս իրականության մեջ չեն ապրի։ Էդ ուրիշ ցավ է, կեսդ չկա, ուղղակի կեսդ կտրել են, ու էդ հոգու ցավը անբացատրելի է, ուղղակի դատարկություն»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված հերոսի քույրը՝ Նարինե Գասպարյանը:

Սիրեկանի քույրը պատմում է, որ եղել են տարիներ, երբ Սիրոն ՌԴ-ում է եղել, բայց հեռու լինելով էլ կարողացել են օրը տոն դարձնել: Նարինեն ասում է՝ այսօր էլ բոլորս եկել ենք Սիրոյի ծնունդը շնորհավորելու, բայց այս տարվա ծնունդը ուրիշ է՝ այս տարվա ծնունդը առանց Սիրոյի է:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում