Հանրային հեռուստաընկերության եթերով արդեն մոտ մեկ տարի է, ինչ երաժշտական մի հաղորդում է հեռարձակվում` «Առաջին ստուդիա» անվանումով։
Տարբեր ժանրերի, հիմնականում փոփ երգիչներ հին ռաբիզ երգերը «վերակենդացնում են»։
Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ը, Արսեն Սաֆարյանը, անգամ այս տարվա Եվրատեսիլի պատվիրակ Բրյունետը հաղորդմանը մասնակցել են։
Այս անգամվա հյուրը իր ռաբիզ կատարումներով արդեն 6-7 տարի ԱՄՆ-ում ապրող Արմինկան է։
Նա կատարել է «Աղաչում եմ» ռաբիզ երգը։ Ի դեպ, երգչուհի Արմինկայի անունը ժամանակին կապվում էր Աժ քպ-ական պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ։