Թշնամուն կանգնեցնում է միայն կազմակերպված, գիտակցված դիմադրությունը․ «Համախմբում» շարժում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:21 29-04-2023
«Համախմբում» հասարակական-քաղաքական շարժման անդամներն ապրիլի 28-ին հավաքվել էին Նեմեսիսի վրիժառուների հուշարձանի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության պատասխանատուներին ու դավաճաններին ոչնչացրած հերոսներին։

«Մեր ազգի արժանապատվությունը չի կորսվել։ Մենք պատրաստ ենք հակահարված հասցնել թշնամիներին։ Բայց, մենք ոչ թե պետք է մտածենք վրիժառության մասին, այլ գործենք հաղթանակի համար։

Կարծում եմ, որ տեղի ունեցածից մենք, բնականաբար, դասեր քաղել ենք։ Բայց մեր իրականության մեջ շատ են մարդիկ, որոնց հիշողությունը սահմանափակվում է մեկ շաբաթով, ու, բնականաբար, իրենք որևէ դաս էլ չեն քաղել։

Ե՛վ Ցեղասպանությունը, և՛ մեր Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծումը ցույց են տալիս, որ թշնամուն կանգնեցնում է միայն կազմակերպված, գիտակցված դիմադրությունը»,- ասաց «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը։

Հավաքի ընթացքում ելույթ են ունեցել նաև շարժման այլ անդամներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ