Ապրիլի 23-28-ը Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին մանսակցել են ԱԺ պատգամավորները՝ խորհրդարանի փոխնախագահ, կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:
Մինչ նստաշրջանի աշխատանքերը մեր երկրի պատվիրակները Եվրոպայի խորհրդի շենքի դիմաց տեղադրված խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նստաշրջանի օրակարգում թեեւ Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ հարց չկար, այդուհանդերձ, մեր երկրի պատգմավորները տարբեր ձեւաչափերով փաստարկված ներկայացրել են ԼՂ-ի հումանիտար ճգնաժամը: