Ըստ օդում կախված լուրերի՝ թմրանյութերի տարածումն ունի իշխանական որոշակի հովանավորչություն. Արծվիկ Մինասյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:03 25-04-2023
«Ըստ օդում կախված լուրերի, նաև մամուլում բազմաթիվ հրապարակումների համաձայն, թմրանյութերի տարածումն ունի առերևույթ որոշակի հովանավորչություն, իշխանական որոշակի լծակներ, կամ այդպիսին ներկայացող անձանց կողմից»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան։

Ըստ նրա, այս տեսակետից համակարգային պայքարը պետք է վերաբերի բոլոր ուղղություններին և անձանց՝ անկախ զբաղեցրած դիրքից, դերից, ունեցած հնարավորությունից։

«Անչափահասների շրջանում, դպրոցներում, նաև զինված ուժերում, այն բոլոր ոլորտներում, որոնք մեր անվտանգության համակարգերի հետ են կապված, պատիժն ու պատասխանատվությունը շատ կոշտ պետք է լինի»,- նշեց Ա. Մինասյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքելով՝ առաջարկեց, որ եթե նման փաստեր կան, Արծվիկ Մինասյանը դիմի դատախազություն, ինքն էլ իր կողմից կաջակցի այդ հարցում։

Ամենից շատ դիտված