Համայն հայությունն ապրիլի 24–ին նշում է 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 108–րդ տարելիցը։ Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուրհազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ հիշատակելով Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. բոլոր զոհվածներին։
Oragir.News-ի հետ զրույցում քեսաբահայ Հակոբ Չոլաքյանն ասաց, որ իր ազգականներն էլ են թուրքերի կողմից ենթարկվել հալածանքների։
Չոլաքյանն ասաց, որ երբ Հայաստանում է լինում, պարտադիր այցելում է Ծիծեռնակաբերդ, իսկ երբ Հաjաստանում չի լինում, անպայման այցելում է այլ երկրներում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողներ։
Հարցրինք Չոլաքյանից՝ ինչ է կարծում՝ մենք կարո՞ղ ենք բարեկամանալ թուրքերի հետ։ Չոլաքյանն ասաց. «Մենք պահանջատեր ժողովուրդ ենք, և չի կրնար հաշտություն գոյանալ, մինչև պահանջատիրությունը իր տեղը չնստի»,- ասաց նա։
Մանրամասն տեսանյութում։