Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գումրի ավտոճանապարհի 63 կմ-ին, Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են Nissan Latio և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։
3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու Թալինի հիվանդանոցի բժիշկները, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով VAZ 21015-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Այս մասին հաղորդում է
Shamshyan.com-ը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարոդների և վիրավորների ինքնությունը։