Հայաստանն արտահանման գծով Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է
copy image url

Հայաստանն արտահանման գծով Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է

Ներքին 1 տարի առաջ - 21:14 21-04-2023
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը թարմացրել է 2023 թվականի առաջին եռամսյակի Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալները։

Aliq Media-ի հաղորդմամբ՝ հունվար-մարտին, անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ, Վրաստանի արտաքին առևտուրն աճել է 22,1 տոկոսով և կազմել 4,8 մլրդ ԱՄՆ դոլար։

Արտահանումն աճել է 24,7 տոկոսով և կազմել 1,5 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 21 տոկոսով և կազմել 3,3 մլրդ դոլար։ Առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1,9 մլրդ դոլար՝ արտաքին առևտրաշրջանառության 38,9 տոկոսը։

Արտահանման ծավալով Հայաստանը դարձել է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը՝ 216,9 մլն դոլար։

Հայաստանին հաջորդում են՝
Ադրբեջան՝ 180,7 մլն դոլար,
Ռուսաստան՝ 176,9 մլն դոլար,
Չինաստան՝ 133,3 մլն դոլար,
Ղազախստան՝ 122,2 մլն դոլար.

Ներմուծման ծավալով առաջատարը Թուրքիան է՝ 568,7 մլն դոլար։

Թուրքիային հաջորդում են՝
Ռուսաստան՝ 490 մլն դոլար,
ԱՄՆ՝ 261,8 մլն դոլար,
Չինաստան՝ 242,7 մլն դոլար,
Գերմանիա՝ 205,3 մլն դոլար,

2023 թվականի հունվար-մարտին արտահանման ամենամեծ ապրանքը ավտոմեքենաներն են՝ 411,8 մլն դոլար։

Ամենից շատ դիտված